Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Անվանվել են աշնան ամենաօգտակար մթերքները.

Անվանվել են աշնան ամենաօգտակար մթերքները.

Սեպտեմբերն աշնան առաջին ամիսն է, որն ընդունակ է ուրախացնել և՛ հիանալի եղանակով, և՛ սեզոնային սննդամթերքներով: Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն 5 մթերքները, որոնք օգտակար են օրգանիզմին, հայտնում է newsyou.info-ն:

Ընկույզ

Այս մթերքը պարունակում է բավարար քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք բարելավում է սրտի և անոթների աշխատանքը և երկարացնում կյանքը: Ընկույզը նաև բարլավում է ուղեղի աշխատանքը:

Խնձոր

Խնձորը պարունակում է գրեթե բոլոր անհրաժեշտ վիտամինները: Սակայն, գիտնականների պնդմամբ, խնձորը հարկավոր է ուտել անմիջապես քաղելուց հետո, քանի որ գնալով վիտամիններն աստիճանաբար պակասում են:

Դդում

Դդմի միջուկը շատ օգտակար է, քանի որ պարունակում է C վիտամին: Այն պարունակում է նաև B վիտամին, որը բարձրացնում է տոնուսը և տրամադրությունը, օգնում հաղթահարել անքնությունն ու հոգնածությունը: Իսկ A վիտամինի պարունակությունն արդյունավետ է նաև մաշկի և մազերի համար, նվազեցնում է ծերացման նշանները: Խորհուրդ է տրվում քնելոց առաջ խմել դդմի հյութ, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

Խաղող

Այն պարունակում է B խմբի շատ վիտամիններ, մեծ քանակությամբ բջջանյութ, պեկտին, որոնք բարելավում են արյան վիճակը և կարգավորում բոլոր օրգանների աշխատանքը:

Մեղր

Պարունակում է շատ վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, ինչպես նաև բնական հորմոններ: Հատկապես խորհուրդ է տրվում տրամադրության բարձրացման համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vzglead.md
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ